USD391.83EUR425.02RUB4.665

Թրամփի վարչակազմը հոգեբանորեն նախապատրաստում է ամերիկացիներին ռեցեսիայի

Առևտրային պատերազմներն ու ֆոնդային շուկայի անկումը ԱՄՆ-ում ռեցեսիայի մեկնարկի մտահոգությունների աճի պատճառ են դարձել։ Վերջին օրերին լրագրողները Թրամփի վարչակազմի ներկայացուցիչներին հարցեր են ուղղում այն մասին, թե հնարավոր կլինի՞ խուսափել տնտեսական ճգնաժամից, և եթե ոչ, ապա ինչ քայլեր են նախապատրաստվում դրանից դուրս գալու համար։ Սակայն կառավարության պատասխանները հնչում են այնպես, կարծես նրանք ընդունում են սպասվող խնդիրները, բայց որևէ քայլ ձեռնարկելու մտադրություն չունեն։

«Ես ատում եմ նման բաներ կանխատեսելը։ Սա անցումային շրջան է, քանի որ այն, ինչ մենք անում ենք, շատ մասշտաբային է։ Մենք Ամերիկային վերադարձնում ենք իր հարստությունը։ Սա մեծ բան է։ Եվ միշտ լինում են ժամանակներ, երբ դա որոշ ժամանակ է պահանջում։ Դա որոշ ժամանակ է պահանջում, բայց ես կարծում եմ, որ մեզ համար դա հիանալի կլինի»,- այսպես է պատասխանել նախագահ Թրամփը հնարավոր ճգնաժամի մասին հարցին։

Նմանատիպ հայտարարություն է արել նաև Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը.

«Մենք գտնվում ենք տնտեսական անցումային շրջանում»

Սակագների կիրառման հետևանքների քննարկման ժամանակ Լիվիթը վիճաբանել է լրագրողներից մեկի հետ։ Նա հայտարարել է, որ սակագները նշանակում են հարկերի բարձրացում օտարերկրյա երկրների համար և նվազում՝ ամերիկացի ժողովրդի համար։ Երբ լրագրողներից մեկը հակադարձել է՝ նշելով, որ սակագները այդպես չեն աշխատում, Լիվիթը պատասխանել է.

«Ես վիրավորական եմ համարում, որ դուք փորձում եք փորձարկել իմ տնտեսական գիտելիքները»

Իսկ ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լյութնիկը գրեթե բացահայտ ընդունել է, որ ռեցեսիան հնարավոր է, բայց վարչակազմը դա խնդիր չի համարում.

«Այս [սակագնային] քաղաքականությունը Ամերիկայի երբևէ ունեցած ամենակարևոր բանն է։ Այն արժե այդ [ռեցեսիայի] գինը»

Իհարկե, մեղադրանքներն էլ չուշացան.

«Ռեցեսիայի միակ պատճառը Բայդենի հիմարություններն են, որոնց հետ մենք ստիպված էինք ապրել», – հավելել է Լյութնիկը։

Ս. Նևոլին

Կիսվել :

Նմանատիպ նորություններ