USD391.81EUR422.41RUB4.6907

Թրամփի խորհրդական Ուիթքոֆի հարցազրույցի կարևոր կետերը

Հանդիպում Պուտինի հետ՝

▪️ Ռուսաստանի նախագահը Թրամփին է փոխանցել է ամերիկացի առաջնորդի դիմանկարը՝ ստեղծված հայտնի ռուս նկարիչի կողմից, նկարը արդեն հասե է հասցեատիրոջը։

▪️ Պուտինը պատմել է, որ Թրամփի դեմ մահափորձից հետո գնացել է եկեղեցի՝ նրա համար աղոթելու։

▪️ Ուիթքոֆը փոխանցել է Պուտինին Թրամփի ուղերձը՝ հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին, և Պուտինը դրական է արձագանքել։

▪️ Ուիթքոֆը դրական տպավորություն է ստացել ՌԴ նախագահից, նշելով նրա «քաղաքավարի» վերաբերմունքը։

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հնարավոր հանդիպում՝

▪️ Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։

Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ՝

▪️ ԱՄՆ-ն «հսկայական» առաջընթաց է արձանագրել Ռուսաստանի հետ բանակցություններում։

▪️ Ամերիկյան կողմը «կարևորագույն հարց» է համարում Ռուսաստանին միացած շրջանների կարգավիճակը։

▪️ Կան պայմաններ, որոնք Ռուսաստանին անհրաժեշտ կլինեն կրակի վերջնական դադարեցման համար, և դա «դժվար գործընթաց» է։

▪️ Սև ծովում նավերի դեմ հարվածների մորատորիումը կարող է մտցվել արդեն հաջորդ շաբաթ։

Օգնություն Ուկրաինային և ՆԱՏՕ-ի անդամակցություն՝

▪️ ԱՄՆ-ն չի կարող անսահմանափակ գումար հատկացնել Կիևին, քանի որ դա բերում է միջուկային զենքի կիրառման վտանգի։

▪️ Զելենսկին «մեծ հաշվով» համաձայնել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա։

Եվրոպային սպառնալիք

▪️ Ուիթքոֆը վստահեցրել է, որ 100% վստահ է՝ Ռուսաստանը չի պլանավորում հարձակվել եվրոպական երկրների վրա։

Ընտրություններ Ուկրաինայում՝

▪️ Կիևը համաձայնել է, որ Ուկրաինայում ընտրություններ կանցկացվեն։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ