Դոնալդ Թրամփին պատկանող Truth սոցիալական ցանցի բաժնետոմսերը ֆոնդային բորսայում առեւտրի առաջին իսկ օրը 50%-ով աճել են:
Trump Media & Technology Group-ը NASDAQ Exchange-ում վաճառվում են DJT խորհրդանիշի ներքո՝ այսինքն, Դոնալդ Ջոն Թրամփ: Այս ընկերությունում Միացյալ Նահանգների նախկին նախագահը ունի մոտ 58%: DJT-ում Դոնալդ Թրամփի մասնաբաժինը գնահատվում է 5,4 միլիարդ դոլար: