ԱՄՆ-ը պատրաստ է զորքեր ուղարկել՝ այդ ծրագիրն իրականացնելու համար։
Այս հայտարարությունն նա արել է Սպիտակ տանը՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցությունների ժամանակ։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են նաև Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության փխրուն հրադադարը, պատանդների փոխանակման հարցը, ինչպես նաև Իրանի հետ կապված մտահոգությունները։
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է վերահսկողություն ստանձնել Գազայի նկատմամբ՝ այնտեղ զարգացման ծրագրեր իրականացնելու և հազարավոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով։
«Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է։ Եթե պետք լինի, զորքեր կուղարկենք, վերահսկողություն կստանձնենք, կզարգացնենք այդ տարածքը և կստեղծենք հազարավոր աշխատատեղեր։ Դա կդառնա մի բան, որով ամբողջ Մերձավոր Արևելքը կհպարտանա»,– ասել է Թրամփը։
ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ աջակցել է երկպետական լուծմանը, որը նախատեսում է պաղեստինյան պետության ստեղծում Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափին և Գազայի հատվածում՝ Իսրայելի կողքին։ Սակայն Թրամփը հստակ չի նշել, թե արդյոք աջակցում է այդ լուծմանը։
«Դա չի նշանակում երկպետական կամ միապետական լուծում։ Դա նշանակում է, որ մենք ուզում ենք մարդկանց կյանքի հնարավորություն տալ, քանի որ Գազայի հատվածը դարձել է դժոխային վայր այնտեղ ապրողների համար»,– ասել է նա։
Գազայում կարող են ապրել աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ պաղեստինցիներ։
«Ես պատկերացնում եմ, որ այնտեղ կապրեն տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ։ Փաղեստինցիներն էլ կապրեն այնտեղ, շատ մարդիկ կապրեն այնտեղ»,– ասել է նա։