USD390.9EUR444.61RUB4.7857

Թրամփն առկախել է Մեքսիկայի և Կանադայի համար բարձր մաքսատուրքերը. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակավորապես առկախել է Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նախատեսված բարձր մաքսատուրքերը՝ համաձայնվելով 30-օրյա դադարի՝ սահմանային անվտանգության և հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ նրանց զիջումների դիմաց: 

Չինաստանի նկատմամբ նախատեսված մաքսատուրքերը նույնպես ուժի մեջ կմտնեն։

Ի պատասխան անօրինական ներգաղթի և թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարելու՝ Թրամփի պահանջի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել են, որ համաձայնել են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը։ Այդ պայմանավորվածությունը թույլ կտա 30 օրով հետաձգել երեքշաբթի ուժի մեջ մտնող 25% մաքսատուրքերը։

Կանադան համաձայնել է նոր տեխնոլոգիաներ ներդնել և լրացուցիչ անձնակազմ տեղակայել ԱՄՆ-ի հետ սահմանին, ինչպես նաև ընդլայնել համագործակցությունը կազմակերպված հանցավորության, ֆենտանիլի մաքսանենգության և փողերի լվացման դեմ պայքարում։

Մեքսիկան պարտավորվել է իր հյուսիսային սահմանին տեղակայել 10,000 Ազգային գվարդիական՝ անօրինական ներգաղթի և թմրամիջոցների հոսքը սահմանափակելու նպատակով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ