ՏՀՏ և ՏՏ ոլորտում իրականացված գործունեությունը բաժանվում է երեք հիմնական բաժնի՝ արտադրություն, առևտուր և ծառայություններ։ 2024թ․ առաջին կիսամյակում արձանագրված ընդհանուր ծավալները կազմել են մոտ 441 մլրդ դրամ։ Ցուցանիշը 2023թ․ առաջին կիսամյակի համեմատ աճել է 10%-ով։ Ամենափոքր մասնաբաժինն ունեն արտադրության ծավալները՝ 0,1%. 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն կիսամյակի համեմատ նվազել են շուրջ 49%-ով։ 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն կիսամյակի համեմատ 1․6 անգամ աճել են առևտրի ծավալները՝ կազմելով մոտ 174 մլրդ դրամ` ընդհանուր ծավալների շուրջ 39․6%-ը։ 60․3% մասնաբաժին ունեն ծառայությունների ծավալները, որոնք 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ առաջին կիսամյակի համեմատ կրճատվել են մոտ 9%-ով։