USD389.76EUR406.4RUB3.79

«Թումո» կենտրոն կբացվի նաև Արմավիրի մարզում

Ծրագրի իրականացման համար կծախսվի 530 մլն դրամ։ Նվիրաբերությամբ կտրամադրվի Արմավիրի թիվ 12 մսուր-մանկապարտեզի վթարային շենքը։ Մինչ այժմ ՀՀ-ում գործում է 5 «Թումո» կենտրոն և 34 «Թումո տուփեր», ուր հաճախում են 25.000 ուսանողներ։

Այս պահին ընթացքի մեջ է Եղեգնաձորի ու Մասիսի ժամանակավոր կենտրոնների բացման գործընթացը։ «Թումո տուփերը» տեղադրվում են դպրոցներին հարակից տարածքներում, ինչը նպաստում է դպրոցների հետ համագործակցությանը ինչպես երեխաների, այնպես էլ ուսուցիչների համագործակցության առումով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ