USD382.67EUR444.93RUB4.8445

«Թուրքական ավիաուղիները» նախատեսում է կանոնավոր չվերթներ Երևան և Տիմիշոարա

«Թուրքական ավիաուղիները» (Turkish Airlines) հայտարարել է, որ մտադիր է սկսել կանոնավոր չվերթներ դեպի Հայաստանի մայրաքաղաք Երևան և Ռումինիայի Տիմիշոարա։ Այս մասին տեղեկացնում է Turkiye Today-ը։

Ընկերության տնօրենների խորհուրդը որոշումը ներկայացրել է Թուրքական հանրային բացահայտման հարթակի (KAP) միջոցով՝ նշելով․

«Մեր գործընկերության տնօրենների խորհուրդը որոշել է կանոնավոր չվերթեր սկսել դեպի Ռումինիայի Տիմիշոարա և Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ կախված հնարավորություններից և շուկայական պայմաններից»։

Այս նախաձեռնությունը համընկնում է ավիաընկերության ռազմավարական ընդլայնման ծրագրի հետ։ Սեպտեմբերի 26-ին Turkish Airlines-ի խորհրդի և գործադիր կոմիտեի նախագահ պրոֆեսոր Ահմեթ Բոլաթը նշել էր, որ ավիապարկի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն։

Ներկայումս ավիաընկերությունը շահագործում է ավելի քան 200 Boeing ինքնաթիռ, այդ թվում՝ 787-9, 777, 737 MAX, Next Generation 737 և 777 Cargo մոդելները։

📌 Չվերթների մեկնարկի ժամկետների և հաճախականության վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ