Ընդդիմադիր Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի ձերբակալությունից հետո թուրքական ֆոնդային շուկան առևտրի բացման ժամանակ անկում ապրեց 6,87 տոկոսով, ինչը հանգեցրեց Ստամբուլի ֆոնդային բորսայում առևտրի հարկադիր դադարեցմանը: Բացի այդ, թուրքական լիրան մի քանի ժամում էժանացել է 12%-ով՝ այս րոպեի դրությամբ մեկ դոլարի դիմաց 41 լիրա՝ սահմանելով պատմական նոր նվազագույնը։