IDEF 2025 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակում Ստամբուլում թուրքական Roketsan ընկերությունը ներկայացրել է Tayfun Block-4 գերձայնային բալիստիկ հրթիռը։ Սա Tayfun շարքի՝ Թուրքիայի ազգային արտադրության ամենաերկար հեռահարության հրթիռի նոր՝ գերձայնային տարբերակն է։
Ըստ Roketsan-ի՝ Tayfun Block-4-ը կշռում է ավելի քան 7 տոննա և հագեցած է բազմաֆունկցիոնալ մարտագլխիկով։ Այն նախագծված է խոցելու ռազմավարական նշանակության թիրախներ՝ օդային պաշտպանության համակարգեր, հրամանատարական կետեր, ռազմական անգարներ ու այլ կարեւոր ռազմական ենթակառուցվածքներ՝ մեծ հեռավորությունից։
Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ նոր հրթիռը սահմանում է հերթական ռեկորդը թուրքական պաշտպանական արդյունաբերության համար։