Թուրքիայի կենտրոնական բանկի ոսկու պահուստները վերջին երկու շաբաթվա ընթացքում զգալիորեն նվազել են՝ կրճատվելով ավելի քան 118 տոննայով։
Տվյալների համաձայն՝ միայն վերջին շաբաթում պահուստները նվազել են ևս 69.1 տոննայով՝ հասնելով 702.5 տոննայի։ Ըստ Reuters-ի՝ սա 2013 թվականից ի վեր ամենախոշոր շաբաթական անկումն է միջազգային ստանդարտներին համապատասխանող ոսկու պաշարների համար։
Նշվում է, որ այդ ընթացքում մոտ 26 տոննա ոսկի վաճառվել է, իսկ ևս շուրջ 42 տոննա օգտագործվել է սվոփ գործարքներում։
Թուրքիայի կենտրոնական բանկը պաշտոնապես չի մեկնաբանել այս տվյալները։