Այսուհետ թվային հարթակներում կներկայացվի, թե որ փողոցներում է նախատեսում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու և ինչ ժամկետներում։
«Նախատեսված աշխատանքների մասին պետք է ծանութցել գործընկերներին ու տնտեսվարողներին։ Եվ Զաքյան, և Ամիրյան փողոցներում միջին նորոգման աշխատանքներ են արվել, և անթույլատրելի է դրանից հետո այնտեղ որևէ միջամտությունը, նամանավանդ, առանց թույլտվության, նամանավանդ՝ գիշերով, նամանավանդ՝ գողեգող, և այդտեղ համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկենք»,- ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում քանդվել է ասֆալտը, իրականացվել են աշխատանքներ, որից հետո անորակ ասֆալտապատում է արվել։
Հովհաննսիայնը նաև նշել է, որ նման դեպք արձանագրվել է Կոմիտասի պողոտայում, և գազի խողովակի միացման աշխատանքներից հետո անորակ ասֆալտապատում է արվել։ Նույնը նաև Պարոնյան փողոցում, որտեղ ՀԷՑ-ն աշխատանքներ է իրականացրել, ապա քաղաքապետարանի դիտողություններից հետո ասֆալտապատել է չափանիշներին համապատասխան։