Համագործակցելով Institut Lyfe դպրոցի հետ՝ ԹՈՒՄՈ-ն կմշակի եզակի կրթական ծրագիր, որը կմիավորի հայկական խոհանոցի ժառանգությունը նորարարական մոտեցումներով։ Շուկայում կլինեն նաև վարպետության դասերի համար նախատեսված սենյակներ, առևտրի կրպակներ, ռեստորաններ, խանութներ, միջոցառումների տարածք և այլն։ Շինարարությունը կսկսվի շուտով, իսկ շուկայի և խոհարարական դպրոցի բացումը նախատեսված է 2026 թվականին։