USD390.14EUR409.14RUB3.75

ԹՈՒՄՈ-ն Գերմանիայում բացեց իր երկրորդ նորարարական դպրոցը՝ Մանհայմում

Գերմանիան Հայաստանի օրինակով նախատեսում է իր տարածքը ծածկել ԹՈՒՄՈ կենտրոնների ցանցով։ Արարողությանը ներկա էին ավելի քան 200 հյուրեր, կառավարության ներկայացուցիչներ և ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ինչպես նաև ուսանողների առաջին խումբը։ Կենտրոնը պատրաստվում է ընդունել շաբաթական 1000 ուսանող՝ առաջարկելով ուսման 8 ուղղություններ՝ ծրագրավորում, երաժշտություն, ռոբոտաշինություն, խաղերի ստեղծում, 3D մոդելավորում, ֆիլմարտադրություն, գրաֆիկական դիզայն և լուսանկարչություն: Առաջիկայում այս երկրում ակնկալվում է հայկական կրթական ցանցի ևս 4 դպրոցի բացում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ