USD384.32EUR450.23RUB4.8933

ԹՈՒՄՈ-ն շուտով Ուրուգվայում է․ Մոնտեվիդեոյում կբացվի նոր կենտրոն

Հայկական նորարարական կրթական հարթակը՝ ԹՈՒՄՈ-ն, ընդլայնում է իր աշխարհագրությունը՝ շուտով հաստատվելով Ուրուգվայում։ 2026 թվականին մայրաքաղաք Մոնտեվիդեոյում կբացվի ԹՈՒՄՈ կենտրոնի նոր մասնաճյուղը, որն արդեն շինարարության փուլում է։

ԹՈՒՄՈ Մոնտեվիդեոն կտեղակայվի Կարասո միջազգային օդանավակայանի հարևանությամբ և հնարավորություն կտա շաբաթական 1500 դեռահասի ուսումնասիրել տեխնոլոգիայի և դիզայնի ութ ոլորտներ։

Ծրագիրն իրականացվում է Corporación América Airports ընկերության և Ceibal պետական կրթական կենտրոնի հետ համագործակցությամբ։

Շինարարության մեկնարկի արարողությանը մասնակցել են Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին, Corporación América Airports-ի գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը և Ceibal-ի ղեկավար Ֆիորելա Հայմը։

Նոր կենտրոնը կնպաստի թվային կրթության զարգացմանը Լատինական Ամերիկայում՝ հայկական փորձի հիման վրա։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ