USD398.27EUR414.32RUB4.0524

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում․ ներդրումային նոր հնարավորություններ

2024 թվականի դեկտեմբերի 30-ին «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ն  մուտք գործեց Հայաստանի ֆոնդայինբորսայի բաժնետոմսերի շուկա՝ դառնալով 12-րդ ցուցակված ընկերությունը։ Ընկերությունը ցուցակեց իր բաժնետոմսերը բորսայի երկրորդային (B) ցուցակում՝ ապահովելով նոր մակարդակի հասանելիություն ներդրողների լայն շրջանակի համար։

«Թել-Սել» ԲԲԸ-ն Հայաստանի  ֆոնդային բորսայում ցուցակել է շուրջ 1.2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով և 35 ՀՀ դրամ անվանական արժեքով 34,650,000 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսեր։ Վերոնշյալ բաժնետոմսերով թույլատրվել է հասցեական առևտուրը և ռեպոգործարքների կնքումը։ Ցուցակված բաժնետոմսերի մասին կարող եք իմանալ ավելին՝ անցնելով հղումով։

Ցուցակման առաջին ամսվա ընթացքումԸնկերության կապիտալիզացիան աճել է 4.75%` 13,860,000,000 ՀՀ դրամից դառնալով 14,518,350,000 ՀՀ դրամ։ Ավելին, ընկերությունը նախատեսում է ցուցակումից հետո երեք ամիսների ընթացքումլրացուցիչ որոշմամբ հաստատելհամապատասխան կարգը՝մինև 350,000 հատբաժնետոմսը աշխատակիցներին առաջարկելու և/կամ բաժնետիրացման ծրագրի շրջանակներումվերջիններիս տրամադրելու վերաբերյալ։

«Թել-Սել» ԲԲԸ-ի բաժնետոմսերի հրապարակայինառաջարկի (IPO) գործընթացը մեկնարկել էր 2024 թվականի սեպտեմբերի 18-ին և ավարտվելնոյեմբերի 30-ին։  Ընդհանուր առմամբ, թողարկվելեն 1,540 միլիոն դրամ արժողությամբ 3,850,000 հատբաժնետոմսեր, որոնք ամբողջությամբտեղաբաշխվել են։ Բաժնետերերի և անվանատերերի թիվը կազմել է 3,631։ Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացրել է «Արմբրոկ» ԲԲԸ-ն։ 

«Թել-Սել» ԲԲԸ բաժնետոմսերը կարող եք ձեռքբերել Հայաստանի ֆոնդային բորսայի անդամներիմիջնորդությամբ՝ բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով բաժնետոմսերի ձեռք բերմանհայտ։ Բորսայի անդամների ցուցակը այստեղ։ 

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենՀայկ Եգանյանն ընդգծել է.

«Թել-Սել» ԲԲԸ-ի ցուցակումը Հայաստանիֆոնդային բորսայում կարևոր քայլ է ոչ միայնընկերության զարգացման, այլև կապիտալիշուկայի ընդլայնման տեսանկյունից։ Մերնպատակն է շարունակաբար աջակցել հայկականընկերություններին՝ նոր ֆինանսավորմանաղբյուրներ ապահովելու և ներդրողների համարնոր հնարավորություններ ստեղծելու միջոցով։»

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն ԱրտյոմՂազարյանը նշել է. «Ուրախ եմ և հպարտ, որ մերընկերության բաժնետեր դառնալու առաջարկնայդչափ հետաքրքրություն առաջացրեց շուկայումև նախանշած ժամկետից շուտ սպառվեցինբաժնետոմսերը։ Սա փաստում է նրա մասին, որTelcell ընկերության գրանցած տարիների կայունաճը վստահություն ու հավատ է ներշնչել մերապագա բաժնետերերի մոտ, ինչը ոչ միայնոգևորիչ է, այլև պարտավորեցնող։ Telcellընկերությունը միշտ կարողացել է պահպանելառաջատար դիրքերը խիստ մրցակցայինդարձած շուկայում և դիվերսիֆիկացրել պորտֆելըմի շարք ռազմավարական ուղղություններով՝ ստեղծելով էկոհամակարգային բիզնես։ Ի դեպ, վճարահաշվարկային  ոլորտում Telcell-ն առաջիննէ Հայաստանում, որ իրականացրել է IPO (Initial Public Offering- նախնական հրապարակայինառաջարկ) և թողարկել բաժնետոմսեր։ Սա ևսխոսում է նրա մասին, որ Telcell-ը ձգտում է դառնալառավել բաց ու թափանցիկ»։  

«Թել-Սել» ԲԲԸ-ն հանդիսանում է Հայաստանումվճարահաշվարկային և հարակիցծառայություններ մատուցող առաջատարընկերությունններից մեկը, որը գործում է շուկայումարդեն 17 տարի։ Ընկերությունը Հայաստանումառաջինն է տեղադրել վճարային տերմինալներ, որոնց թիվը ներկայումս գերազանցում է 4,500-ը։ Մինչ այսօր ընկերությունը շարունակում է իրշարունակական զարգացման ծրագիրը և իրհաճախորդներին տրամադրում նորվճարահաշվարկային լուծումներ։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ