Տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն, որն աշխատում է Միջազգային տիեզերակայանում, աշխարհում առաջին անգամ տիեզերական թռիչքների ընդհանուր տևողությամբ հասել է 1000 օրվա։ Կոնոնենկոն իր հինգերորդ տիեզերական թռիչքն իրականացրել է 2023 թվականի սեպտեմբերի 15-ին՝ «Սոյուզ ՄՍ 24» տիեզերանավով։ Կոնոնենկոյի թռիչքի ընդհանուր ժամանակը կկազմի 1110 օր: Կոնոնենկոն Երկիր կվերադառնա սեպտեմբերի 23-ին։ Հինգերորդ առաքելության ավարտից հետո։ Կոնոնենկոն իր առաջին տիեզերական թռիչքն իրականացրել է 2008 թվականին, երկրորդը՝ 2011-2012 թվականներին, երրորդն ու չորրորդը՝ 2015-ին և 2018-2019 թվականներին։ Նա ղեկավարում է Ռուսաստանի տիեզերագնացների կորպուսը 2016 թվականից։