USD383.82EUR449.11RUB4.912

Տիգրան Ավինյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի հնարավորությունները

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին։ Քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղություններն ու երկկողմ հարաբերությունների օրակարգը։

Քաղաքապետ Ավինյանը դեսպանին ներկայացրել է Երևանում ընթացող խոշոր ծրագրերն ու բարեփոխումները։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ պատրաստ է աջակցել հնարավոր համատեղ նախագծերի իրականացմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ