USD389.76EUR406.4RUB3.79

TON կրիպտոարժույթը կայունացել է Դուրովի ձերբակալությունից հետո

Telegram-ի հետ կապված կրիպտոարժույթի՝ Toncoin-ի (TON) արժեքը կտրուկ անկում է գրանցել՝ հասնելով -15% արժեքի՝ կապված սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության հետ, սակայն մինչև օրվա վերջ կայունացել է:

TON բլոկչեյնն ի սկզբանե մշակվել է Նիկոլայ և Պավել Դուրով եղբայրների գլխավորած Telegram թիմի կողմից, և սկզբում հայտնի է եղել որպես GRAM (GRM): Սակայն 2019 թվականին ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) GRAM-ի համար ICO-ն անօրինական է ճանաչել՝ այն դասակարգելով որպես արժեթղթեր: Սա հանգեցրել է նրան, որ ամերիկյան դատարանն արգելել է կրիպտոարժույթի թողարկումը:

2020 թվականի մայիսի 12-ին Պավել Դուրովը հայտարարեց նախագծին Telegram-ի մասնակցությունը դադարեցնելու մասին։ Արդեն 2021-ի դեկտեմբերի 23-ին Դուրովը Telegram-ի իր էջում հրապարակայնորեն աջակցություն հայտնեց TON նախագծին, չնայած նա ընդգծեց, որ այլևս առնչություն չունի դրա հետ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ