USD376.92EUR444.01RUB4.9181
Search
Close this search box.

Transparency International հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման ինդեքս 2025»-ը

Միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել է իր հերթական զեկույցը՝ «Կոռուպցիայի ընկալման ինդեքս 2025»-ը, որը գնահատում է հանրային հատվածում կոռուպցիայի մակարդակի ընկալումը և հակակոռուպցիոն քաղաքականությունների արդյունավետությունը տարբեր երկրներում։

Զեկույցի հիմնական եզրակացությամբ՝ աշխարհը բախվում է առաջնորդության ճգնաժամի, ինչի հետևանքով կոռուպցիայի աճ է արձանագրվում նույնիսկ զարգացած ժողովրդավարություններում։ Վերջին տասնամյակում 80-ից բարձր միավոր ունեցող «մաքուր» երկրների թիվը 12-ից նվազել է մինչև 5։

Հայաստանի դիրքը

Հայաստանը 2025 թվականին ստացել է 46 միավոր (որտեղ 0-ն նշանակում է բարձր կոռումպացվածություն, իսկ 100-ը՝ կոռուպցիայի բացակայություն) և զբաղեցրել 65-րդ տեղը 182 երկրների շարքում։

• Երկիրը կորցրել է մեկ միավոր և իջել երկու հորիզոնականով։

• Նվազումը հիմնականում պայմանավորված է World Economic Forum-ի հարցման գնահատականի վատթարացմամբ, մինչդեռ մյուս աղբյուրների տվյալները մնացել են անփոփոխ։

• Արդյունքները ցույց են տալիս, որ իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումները դեռևս չեն ապահովել սպասված ազդեցությունը բիզնես համայնքի և փորձագետների ընկալման վրա։

Տարածաշրջանային համատեքստ

Տարածաշրջանում Հայաստանը շարունակում է պահպանել համեմատաբար բարենպաստ դիրք։ Այն երկրորդն է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում՝ զիջելով միայն Վրաստան-ին (50 միավոր) և գերազանցելով համաշխարհային միջին ցուցանիշը (42)։

Հայաստանի ցուցանիշը նաև բարձր է ԵԱՏՄ բոլոր անդամ երկրներից և բոլոր անմիջական հարևաններից՝ բացառությամբ Վրաստանի։ Եվրոպայի խորհրդի անդամ 42 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 30-31-րդ տեղերը, իսկ ԵՄ շրջանակում միայն Ռումինիան, Բուլղարիան և Հունգարիան ունեն ավելի ցածր միավորներ։

Զեկույցը փաստում է, որ թեև տարածաշրջանային համեմատությամբ Հայաստանը պահպանել է առաջատար դիրքերից մեկը, հակակոռուպցիոն քաղաքականությունների արդյունավետության վերաբերյալ ընկալումները շարունակում են մնալ խոցելի։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ