Երևանի քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին՝ տրանսպորտային քարտերը ձեռք բերելուց հետո դրանք նախապես լիցքավորել, որպեսզի խուսափեն հնարավոր անհարմարություններից։
Քարտի լիցքավորման ակտիվացման համար պահանջվում է որոշակի ժամանակ, ուստի նախնական լիցքավորումը շատ կարևոր է։
Քարտերը հնարավոր է լիցքավորել հետևյալ եղանակներով․
• Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով,
• transport.yerevan.am կայքի միջոցով,
• Telcell տերմինալների միջոցով,
• Telcell սպասարկման կետերում,
• Մետրոյի կայարաններում՝ գանձապահների օգնությամբ։
Երևանի քաղաքապետարանը շնորհակալություն է հայտնում բոլոր քաղաքացիներին պատասխանատու վերաբերմունքի համար։