Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Հարգելի քաղաքացիներ,
Եթե հիմա էլ լսեք հետևյալ կեղծ քարոզչական հնարքը, թե «ձեզ նորից խաբում են, նորից պետք է300 դրամ տաք, քանի որ տերմինալները 50 դրամ չեն ընդունում», այդ պնդումների հեղինակներինհիշեցրեք հետևյալը.
Նախ, եթե նույնիսկ տերմինալում 300 դրամ ներդնեք, ապա կստանաք երկու ուղևորատոմս, այսինքն՝ միանգամից ձեռք կբերեք նաև հետդարձի տոմսը։ Եվ եթե այսօր տրոլեյբուսից օգտվողմարդիկ, ովքեր հիմնականում մեծահասակներ են, այս ամենը կարողանում են անել, ապամյուսները՝ հատկապես երիտասարդները, նույնպես կարող են։
Բացի այդ, սկսած փետրվարի 1-ից, մեկ ուղևորության արժեքը՝ 150 դրամ, կարող եք վճարել նաևհետևյալ ձևերով՝
1. Telcell Wallet-ով
2. 10 անգամյա փաթեթով (1500 դրամ՝ նախկին 2200-ի փոխարեն), որը հասանելի կլինիտերմինալներում, այդ թվում՝ Telcell հավելվածում
3. Բանկային քարտերով
Իսկ ամենակարևորը.
Եթե աշխատանքային օրերին ամեն օր առնվազն երկու անգամ երթևեկում եք և հունվար կամփետրվար ամիսներին ձեռք բերեք 30-օրյա փաթեթը, ապա կստանաք լրացուցիչ 30 օր անվճար։
Այսինքն՝ եթե ամսվա ընթացքում առնվազն 44 անգամ եք երթևեկում, ապա այդ երկու ամիսներիհամար մեկ ուղևորության արժեքը փաստացի կկազմի 102 դրամ։
Բացի այդ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ միջին օգտվողը ամսվա ընթացքում երթևեկում էոչ թե 44, այլ 52 անգամ, ինչը նշանակում է, որ այդ ժամանակահատվածում մեկ ուղևորությանմիջին արժեքը կնվազի մինչև 86 դրամ։
Էլ չենք խոսում այն դեպքերի մասին, երբ օրական երթևեկում եք երեք կամ ավելի անգամ։
Այս հնարավորությունը ստեղծել ենք, որպեսզի ինքներդ փորձարկեք տոմսային համակարգիփաթեթները և առօրյա կյանքում զգաք դրանց արդյունավետությունը։
Հավելյալ մեկ ամիս կստանաք նաև 90- և 365-օրյա փաթեթներ ձեռք բերելու դեպքում։
Թելսել հավելվածով ձեռք բերելու դեպքում փաթեթները ավելի մատչելի են` 9000ը 8800, 24.000-ը23.600 իսկ 90.000-ը 88.000 դրամ»։