Երևանի ներհամայնքային տրանսպորտում արձանագրված իրավախախտումների վերաբերյալ կայացվել է 935 տուգանքի որոշում, հայտարարվեց մայրաքաղաքի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
Ըստ ներկայացված տվյալների՝
• 673 ուղևոր տուգանվել է առանց տոմս երթևեկելու համար,
• 89-ը՝ այլ անձի արտոնությունից օգտվելու համար,
• իսկ 173-ը՝ վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար։
Քաղաքապետարանը նաև տեղեկացրել է, որ ստացվել է շուրջ 100 վարչական բողոք, որոնցից 89-ը մերժվել է՝ իրավական բավարար հիմնավորումների բացակայության պատճառով, իսկ 11 գործով որոշումները բեկանվել են։