USD377.57EUR448.4RUB4.8914

TRIPP-ը նպատակ ունի ապահովել Կենտրոնական Ասիայից դեպի Արևմուտք անխափան տարանցիկ կապ

ԱՄՆ վարչակազմը շարունակում է խթանել TRIPP նախաձեռնությունը, որը նախատեսված է Կենտրոնական Ասիայից Հարավային Կովկասով դեպի Արևմուտք տարանցիկ անխափան կապ ապահովելու համար։ Այս մասին Բիշքեկում անցկացված բիզնես ֆորումի ընթացքում հայտարարել է Հնդկաստանում ԱՄՆ դեսպան, Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սերջիո Գորը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիտակցում է Կենտրոնական Ասիայի կարևորությունը՝ հատկապես համաշխարհային փոխկապակցվածության տեսանկյունից։ Գորը նշել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գագաթնաժողովից հետո ամերիկյան կողմը ակտիվորեն առաջ է մղում TRIPP նախագիծը։

Դեսպանի գնահատմամբ՝ նախաձեռնությունը կարող է դառնալ պատմական քայլ՝ տարածաշրջանում փոխկապակցված և ուժեղ տնտեսություններ ձևավորելու, ինչպես նաև կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ