Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն կլինի հայ-ամերիկյան համատեղ ընկերություն, որը կստանա ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Խոսքը վերաբերում է երկաթուղիներին, ավտոճանապարհներին, նավթի և գազի խողովակաշարերին, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների ցանցերին։
Նախագծի գործնական մեկնարկը նախատեսվում է 2026 թվականին։