✅ ՀՀ ՏՏ ոլորտի շրջանառությունը 2023թ-ին ընթացիկ գներով կազմել է մոտ 837 միլիարդ դրամ՝ 252 միլիարդ դրամով կամ 43%-ով ավել, քան նախորդ տարի:
✅ 2023թ-ին Հայաստանում գրանցված ամենախոշոր ՏՏ ընկերության շրջանառությունը եղել է շուրջ 29.4 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 28.6%-ով։
✅ Ընդհանուր առմամբ, 2023թ-ի ընթացքում ՏՏ ոլորտում գործել են 11,671 տնտեսավարող սուբյեկտ, որի 66%-ը հանդիսանում էին անհատ ձեռնարկատերերը։ Ընդ որում 11,671 տնտեսավարող սուբյեկտներից տարեվերջի դրությամբ իրենց գործունեությունը շարունակել են միայն 7,813-ը:
✅ 2023-ի տարեվերջի դրությամբ ՏՏ ոլորտում վարձու կամ պայմանագրային հիմունքներով աշխատողների թիվը կազմել է 33,980։ Ինչպես նաև, ոլորտում գործել են վարձու աշխատող չունեցող 4,834 անհատ ձեռնարկատերեր:
🔗 ՀՀ ՏՏ ոլորտի վերաբերյալ այս և ուրիշ փաստերի ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Մոդեքս խորհրդատվական ընկերության պատրաստած զեկույցում ➡️ https://bit.ly/3xf5Qaa