ՀՀ կառավարությունը պետական աջակցության ծրագիր է առաջարկում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին։
«Առաջարկում ենք պետական աջակցության համապարփակ մեծ փաթեթ՝ 7 տարվա համար, մինչև 2032թ․»,- ասել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Պետական աջակցության նոր գործիքակազմ ու հարկային արտոնությունների նոր շրջանակ է առաջարկվում։ Մասնավորապես, առաջարկվում է՝ շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում 2.5 անգամ՝ 5 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս, մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորության նախատեսում, բայց ոչ ավելի, քան հաշվարկված հարկման բազայի 50 տոկոսը։ Բացի այդ, նախատեսվում է գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներում ներգրավված մասնագիտական անձնակազմին վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների մասով եկամտային հարկի դրույքաչափի կիսով չափ նվազեցում՝ 20-ից 10 տոկոս և այլն։