Նախատեսվում է տարեկան պատրաստել մինչև 2000 մասնագետ մասնագիտացման երեք ուղղություններով՝ ՏՏ, մարքեթինգ և դիզայն։ Նախատեսվում են ինտենսիվ դասընթացներ՝ 6-ից 9 ամիս տևողությամբ։ Հետագայում Ակադեմիան կպատրաստի նաև արհեստական ինտելեկտի մասնագետներ։ Համալիրում գործում է նաև Woods Center տեխնոլոգիական հանգույցը, որտեղ հասանելի է մոտ 700 աշխատատեղ, որոնց գրեթե 70%-ն արդեն զբաղված է։ Այստեղ գործում են բազմազգ ընկերություններ՝ չինականից մինչև ռուսական և հայկական։ Համալիրն ունի բազմաթիվ տարածքներ և սրահներ, այդ թվում՝ աշխատանքային տարածք, մարզասրահ, գրադարան և այլն: Առաջիկայում կավարտվի երրորդ մասնաշենքի շինարարությունը, նախատեսվում է կառուցել բնակելի շենք աշխատակիցների և ուսանողների համար։