USD390.51EUR449.98RUB4.8075

USAID-ի կենտրոնական գրասենյակի վրայից հանվել են ցուցանակները

ԱՄՆ նորաստեղծ Պետական կառավարման արդյունավետության վարչությունը (DOGE), որը ղեկավարում է տեխնոլոգիական միլիարդատեր Իլոն Մասկը, թիրախավորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և քայլեր է ձեռնարկել գործակալության նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար: ԱՄՆ ՄԶԳ-ի ավելի քան 50 բարձրաստիճան աշխատակից ուղարկվել են վարչական արձակուրդի։ Նրանց հանդեպ կիրառվել է խափանման միջոց․ նրանք չեն կարող առանց թույլտվության շփվել գործակալությունից դուրս որևէ մեկի հետ: Պարբերականը հաղորդում է նաև, որ Վաշինգտոնի Ռեյգանի անվ․ կենտրոնում գտնվող գործակալության կենտրոնական գրասենյակի վրայից հանվել են նաև ցուցանակները։ Մասկի վարչությունը վերահսկողություն է հաստատել նաև գործակալության համակարգչային համակարգերի վրա: Գործակալությունը անցյալ տարի տնօրինել է մոտ 40 միլիարդ դոլարի հատկացումներ:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ