USD382.67EUR444.93RUB4.8445

Վաղարշապատում կկառուցվի ժամանակակից մարզադաշտ և ֆուտբոլային ակադեմիա

Կառավարությունը հավանություն է տվել «Իմեջին Երևան» ընկերության ներդրումային ծրագրին, որով նախատեսվում է Վաղարշապատում ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր։

Նախագիծը կներառի․

  • նոր ֆուտբոլային մարզադաշտ,
  • սպորտային բազա,
  • ֆուտբոլային ակադեմիա՝ լիարժեք ենթակառուցվածքներով և գույքով։

📌 Նպատակները՝

  • Հայտնաբերել և զարգացնել երիտասարդ տաղանդները,
  • Ֆուտբոլը և մյուս սպորտաձևերը դարձնել զանգվածային մասնագիտություն,
  • Բարձրացնել հայկական ակումբային ֆուտբոլի մակարդակը,
  • Մարզիկներին հասցնել միջազգային բարձունքների,
  • Ստեղծել պայմաններ միջազգային մրցաշարերի անցկացման համար Հայաստանում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ընդգծել է, որ դպրոցաշինության նոր ծրագրերում պարտադիր բաղադրիչ է նաև ֆուտբոլի դաշտը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է․

«Մեր երկրում սպորտով չզբաղվող երեխա ուղղակի պետք է չլինի։ Դպրոց առանց սպորտդահլիճի՝ չկա դպրոց։ Կրթական ծրագիրը՝ առանց մարմնակրթության, կիսատ է»։

⚽ Սա նշանակում է, որ սպորտային ենթակառուցվածքների զարգացումը դառնում է Հայաստանի կրթական և սոցիալական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ