Կառավարությունը որոշում է կայացրել Վանաձորում բացել «Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոն»։ Այդ նպատակով՝ Վանաձորի Թատերական փողոց 1/1 հասցեում գտնվող շուրջ 2214 քմ տարածք և շենք-շինություններ նվիրաբերվել են «Սիմոնյան կրթական հիմնադրամին»։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ հիմնադրամը առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսում է իրականացնել 1,8 միլիարդ դրամի ներդրում տարածքում։
Այսպիսով, Վանաձորի կենտրոնը կլինի Հայաստանում գործող 7-րդ Թումոն։ Ներկայում երկրում գործում է 6 կենտրոն և շուրջ 40 Թումո տուփ, որտեղ սովորում է ավելի քան 21 հազար աշակերտ, իսկ շրջանավարտների թիվը մոտ 1000 է։
Թումո կենտրոններ արդեն գործում են նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Նիդերլանդներում, Ալբանիայում, Արգենտինայում և ԱՄՆ-ում, իսկ վերջինը բացվել է Տոկիոյում։
 
													 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								