Կառավարության նիստում հաստատվել է Վանաձորի մարզադաշտի վերակառուցման նախագծման բյուջեն։ Գործող մարզադաշտը կվերափոխվի՝ 2-րդ կատեգորիայից բարձրացնելով 4-րդի, իսկ տարողունակությունը 3 հազարից կհասնի 11 հազարի։
ԿԳՄՍ նախարարության հայտարարված մրցույթում հաղթել է VenueEra Holding միջազգային ընկերությունը, որն աշխատել է նաև Բուդապեշտի և Սանկտ Պետերբուրգի (Գազպրոմ Արենա) մարզադաշտերի նախագծերի վրա։ Պայմանագրի արժեքը 593 հազար եվրո է, նախագծումը կտևի 8 ամիս, իսկ շինարարությունը՝ մոտ 2 տարի։
Նոր մարզադաշտը կծառայի 2029 թվականին Հայաստանում և Վրաստանում նախատեսվող ՖԻՖԱ-ի աշխարհի երիտասարդական առաջնությանը։