ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Վարչապետը շնորհավորել է պարոն Թիմանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել ԱՄՀ-ի հետ համագործակցության կարևորությունը՝ երկրի տնտեսության զարգացման և կայունության ապահովման նպատակով:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և հաջորդ քայլերը: Հանդիպման ընթացքում փոխանակվել են մտքեր բարեփոխումների ընթացքի, ֆինանսական ոլորտի վիճակի, ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսական ակտիվության խթանման, առկա ռիսկերի հաղթահարման և այլ կարևոր թեմաների շուրջ: