USD384.12EUR448.81RUB4.9114
Search
Close this search box.

Վարդահովիտի դպրոցի տնօրենի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ հափշտակվել է շուրջ 8 միլիոն դրամ

Հայտնի է դարձել, որ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոցի տնօրենի դեմ հարուցված քրեական վարույթն ավարտվել է, և գործը փոխանցվել է դատարան։

Նախաքննությամբ պարզվել է, որ դպրոցի տնօրենը 2021-2023 թվականներին՝

• օգտագործելով իր պաշտոնեական դիրքն ու ազդեցությունը,

• պարբերաբար հանձնարարել է հաշվապահին իր և մոր անվամբ ավել գումարներ հաշվեգրել ու վճարել։

Նման կերպով նա յուրացրել է շուրջ 8 միլիոն ՀՀ դրամ՝ առանձնապես խոշոր չափերի պետական միջոցներ։

Քրեական վարույթը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և հափշտակության հատկանիշներով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ