ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ տնտեսվարող ընկերություններից մեկը, որը զբաղվում է վառելիքի առուվաճառքով, առանց իրական մատակարարումների կեղծ հարկային հաշիվներ է կազմել՝ խուսափելով պետական բյուջե առանձնապես խոշոր չափերի հարկերի վճարումից։
Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակում՝ լայնածավալ նախաքննական միջոցառումների արդյունքում, ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 700 միլիոն դրամի վնասը։
Նախաքննությունը շարունակվում է։