USD381.84EUR447.02RUB4.8218

Վարելու ընթացքում ծխելու համար տուգանված վարորդների թիվը շարունակում է աճել

ՆԳՆ տվյալներով՝ 2023-2025 թվականներին վարելու ժամանակ ծխելու համար կազմված վարչական արձանագրությունների քանակը էապես աճել է․

2023 թ. (հունվար–սեպտեմբեր)

▫️ 9,661 արձանագրություն

▫️ Պետական բյուջե՝ 67,410,000 դրամ

2024 թ. (հունվար–սեպտեմբեր)

▫️ 10,089 արձանագրություն

▫️ Պետական բյուջե՝ 70,392,000 դրամ

2025 թ. (հունվար–սեպտեմբեր)

▫️ Արձանագրությունների թիվը հասել է 17,299-ի

▫️ Պետական բյուջե՝ 120,953,000 դրամ

Տվյալները ցույց են տալիս, որ 2025-ին վարելու ընթացքում ծխելու դեպքերով վարչական պատասխանատվության ենթարկողների թիվը գրեթե կրկնակի աճել է՝ նախորդ տարիների համեմատ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ