USD382.67EUR444.93RUB4.8445

Վարորդական վկայական ստանալու որակավորման քննությունների վերահանձնում սեղմ ժամկետներում և հաշվառման վկայագրերի առաքման նոր հնարավորություններ. սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք փոփոխություններ

🚗Սեպտեմբերի 1-ից վարորդական քննությունների վերահանձնման գործընթացում փոփոխություններ են նախատեսվում։ Քաղաքացիները հնարավորություն կունենան վարորդական վկայական ստանալու քննությունը առաջին անգամ բացասական ստանալուց հետո վերահանձնել հաջորդ օրը՝ հավելյալ վճարի դիմաց, օնլայն գրանցմամբ։

✔️Մինչ փոփոխությունը՝ քննություններից բացասական գնահատական ստանալու դեպքում քաղաքացին կարող էր նորից հերթագրվել 1 շաբաթ անց։ Հաշվի առնելով քաղաքացիների դիմումները և առաջարկությունները՝ նախատեսվում է ներդնել արագացված ծառայություններ։

Առաջին անգամ բացասական ստանալու դեպքում անձը կարող է արտահերթ մասնակցել քննությանը՝

📍հաջորդ օրը՝ 45․000 ՀՀ դրամ վճարի դիմաց,
📍երրորդ օրը՝ 30․000 ՀՀ դրամ վճարի դիմաց:

Եթե անձը բացասական է ստանում երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ՝ նախկին 30-օրյա ժամկետի փոխարեն արագացված ծառայությունների միջոցով հնարավորություն ունի օգտվել հետևյալ նոր ժամկետներում՝

📍յոթերորդ օրը՝ 45․000 ՀՀ դրամ վճարի դիմաց,
📍տասնչորսերորդ օրը՝ 30․000 ՀՀ դրամ վճարի դիմաց:

ℹ️Նշենք նաև, որ մեկ այլ կարգավորմամբ՝ կրկին սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցի պետական գրանցումն ու հաշվառումն իրականացնելիս հնարավոր կլինի հաշվառման վկայագիրը ստանալ փոստային առաքման եղանակով։

Աղբյուրը՝ https://mia.gov.am/2025/08/31/1-7/

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ