Խորհրդարանը ընդունել է օրինագիծ, ըստ որի՝ մեքենաներում գործարանային կոնֆիգուրացիայից դուրս լրացուցիչ բարձրախոսներ տեղադրելու համար կսահմանվեն տուգանքներ։
- Տուգանքի չափը՝ 10 հազար դրամ (մոտ 25 ԱՄՆ դոլար)
- Կկորցվի 2 տուգանային միավոր 13 հնարավորից
Բոլոր միավորների կորուստը նշանակում է վարորդական իրավունքից զրկում վեց ամսով։
Երևանում լայն տարածում ունեցող բարձր երաժշտությամբ մեքենա վարելու երևույթի դեմ այս փոփոխություններից հետո ոստիկանները հնարավորություն կունենան կանգնեցնել մեքենաները և ստուգել լրացուցիչ բարձրախոսների առկայությունը, եթե երաժշտությունը չափազանց բարձր է։