USD381.31EUR439.96RUB4.8182

Վայոց ձորում աղբավայրերի հրդեհները վերցվել են վերահսկողության տակ. մարզպետը պարզաբանում է իրավիճակը

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Ջերմուկ քաղաքների «Զիրակ» կոչվող աղբավայրերում գրանցված հրդեհների հետևանքով առաջացած ծուխը որոշ անհարմարություններ է պատճառում բնակչությանը, սակայն իրավիճակն այս պահին վերահսկվում է։ Այս մասին տեղեկացրել է Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը։

Մարզպետի խոսքով՝ իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ հրդեհի տարածումը կանխելու և դրա հետևանքները նվազեցնելու համար։

Վահագն Արսենյանը նաև հայտնել է, որ հաջորդ տարվա մայիսին Վայք համայնքում նախատեսվում է կառուցել կենցաղային թափոնների տեսակավորման կայան, որը կսպասարկի Վայոց ձորի բոլոր համայնքներին։ Նրա խոսքով՝ թափոնների տեսակավորումն ու նախնական մշակումը զգալիորեն կնվազեցնեն աղբի ծավալը՝ բարելավելով մարզում թափոնների կառավարման համակարգը։

«Հարգելի բնակիչներ, ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար»,– գրել է մարզպետը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ