USD377.69EUR446.88RUB4.9281

Վենսը՝ Firebird AI տվյալների կենտրոնի մասին. «Սա նոր շուկաներ և աշխատատեղեր է ստեղծում»

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դ. Վենսը անդրադարձել է Հայաստանում Firebird AI տվյալների կենտրոնի նախագծին՝ ընդգծելով դրա տեխնոլոգիական և տնտեսական նշանակությունը։

Նրա խոսքով՝ նախագիծը կարևոր տեխնիկական համաձայնագիր է, որը Միացյալ Նահանգները հաստատել է ամերիկյան NVIDIA ընկերության համար։

«Սա հիանալի տեխնիկական համաձայնագիր է, որը Միացյալ Նահանգները հպարտությամբ հաստատեց NVIDIA-ի համար։ Սա նոր շուկաներ և աշխատատեղեր է բացում ինչպես ամերիկյան ընկերությունների, այնպես էլ աշխատողների, ինչպես նաև Հայաստանի համար», – նշել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահը նաև ընդգծել է, որ խոսքը բարձրակարգ տեխնոլոգիաների մասին է, որոնց հասանելիություն աշխարհի մեծ մասը չունի։

«Մենք խոսում ենք չիպերի մասին, որոնց աշխարհի մեծ մասը հասանելիություն չունի և չի կարող ունենալ։ Այժմ այս տեխնոլոգիաները կտեղակայվեն և կօգտագործվեն Հայաստանում, և դրանք արդեն սկսում են տեղակայվել այստեղ», – հավելել է նա։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ