USD383.54EUR438.12RUB4.8865

«Վեոլիա ջրին» վարձակալության տրված գույքի ցանկը թերություններով է կազմվել. Կամո Արեյան

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը անդրադարձել է մայրաքաղաքում ջրամատակարարման խնդիրներին՝ նշելով, որ դրանց մի մասը բխում է դեռ 2016թ․ կազմված փաստաթղթային թերություններից։

Նրա խոսքով, «Վեոլիա Ջուր» ընկերությանը վարձակալության հանձնված գույքի ցանկում եղել են բացթողումներ, ինչի հետևանքով բազմաթիվ օբյեկտներ՝ այդ թվում նաև նորակառույց շենքերում տեղադրված պոմպակայաններ, դուրս են մնացել ընկերության սպասարկման տիրույթից։

«Կառուցապատողների մեղքով պոմպը չի հանձնվել ոչ «Վեոլիա ջրին», ոչ էլ պետությանը, ինչի հետևանքով դրանք դարձել են բնակիչների վեճերի ու տեխնիկական խնդիրների աղբյուր», — նշել է Արեյանը։

Նա ընդգծել է, որ այս խնդիրներն այսօր շարունակվում են և քաղաքապետարանը կոչ է անում հստակեցնել գույքային պատասխանատվության շրջանակները։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ