USD382.48EUR445.78RUB4.8299

«Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 20 միլիոն դրամով՝ խախտումների համար

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սեպտեմբերի 30-ի նիստում վարչական պատասխանատվության է ենթարկել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին։ Ընկերությունը տուգանվել է ընդհանուր 20 մլն դրամի չափով՝ ջրամատակարարման գրաֆիկի խախտումների և հանձնաժողովի պահանջներին ուշացած պատասխանելու համար։

Հանձնաժողովի տվյալներով՝

  • Սարալանջ գյուղի 2025 թ․ ջրամատակարարման պաշտոնապես հրապարակված գրաֆիկը չի պահպանվել, ինչը խախտել է կանոնների 136-րդ կետը։
  • Բացի այդ, «Վեոլիա Ջուր»-ը ՀԾԿՀ-ի կողմից ուղարկված 21 հարցումներին պատասխանել է սահմանված ժամկետներից ուշ, խախտելով կանոնների 164-րդ կետը։

Յուրաքանչյուր խախտման համար ընկերությանը նշանակվել է 10 մլն դրամ տուգանք, ընդհանուր՝ 20 մլն դրամ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ