USD382.77EUR447.46RUB4.7

Վերականգնման աշխատանքներ Հին Խնձորեսկում․ 200 քարանձավ գրանցվել է

Վերջին շաբաթներին մասնագետները ակտիվորեն աշխատում են Հին Խնձորեսկում․ իրականացվում է տապանաքարերի մաքրում և քարանձավների համակարգում։ Արգամ Երանոսյանի խոսքով՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում հաջողվել է գրանցել շուրջ 200 քարանձավ։

Տարածքում պահպանվել են հոգևոր և մշակութային նշանակության արժեքավոր հուշարձաններ՝ 9-10-րդ դարերի ժայռափոր եկեղեցի, Սուրբ Հռիփսիմե (1666 թ.), Սուրբ Թադևոս (17-18-րդ դարեր) տաճարները, ինչպես նաև Անապատ եկեղեցին, որը մի ժամանակ եղել է գրչության խոշոր կենտրոն։ Մոտակայքում են նաև 19-րդ դարի դպրոցի ավերակները և գերեզմանատունը, որտեղ թաղված են Մխիթար Սպարապետի և Դավիթ Բեկի համախոհները։

Մամուռով և քարաքոսով ծածկված տապանաքարերը վերականգնողները մաքրում են հատուկ խնամքով․ երբեմն գետնի տակից բացվում են նոր սալիկներ, իսկ դրանց շերտերի տակ՝ հին արձանագրություններ ու զարդանախշեր։

Զուգահեռաբար, տարածքի կանաչապատման աշխատանքներ է իրականացնում տարածաշրջանային GNKO ծառայությունը։ Նախատեսվում է, որ մինչև 2026 թվականը Խնձորեսկում կհայտնվեն զբոսաշրջային արահետներ, տեղեկատվական վահանակներ և մոդուլային կենտրոն։ Տարածքի մուտքը կլինի վճարովի, իսկ ստացված հասույթը կուղղվի համալիրի պահպանությանը և զարգացմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ