ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է նախաքննությունը՝ դեղամիջոցների արտադրությամբ, ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող ընկերության կողմից հարկերից խուսափելու դեպքի առթիվ։
Ըստ ՔԿ-ի՝ ընկերությունը հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում խեղաթյուրել է ԱԱՀ-ի, ակցիզային և շահութահարկի հաշվարկները՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով։
Քրեական վարույթի շրջանակում պետությանը պատճառված վնասից արդեն վերականգնվել է շուրջ 1 միլիարդ դրամ։ Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցում․ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։