ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում տնտեսվարողի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 100 միլիոն դրամի վնասը։
ՔԿ-ի հաղորդմամբ՝ վնասը համարվում է առանձնապես խոշոր չափերի, և նախաքննությունը շարունակում է։
Ծանուցում․ հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։