USD383.1EUR447.84RUB4.7893

Վերականգնվել է պետությանը պատճառված 320 մլն դրամ վնասը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ մի շարք ընկերություններ, զբաղվելով տնտեսական ապրանքների վաճառքով, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով թաքցրել են հարկման օբյեկտները և հաշվարկ-հաշվետվություններում ներկայացրել խեղաթյուրված տվյալներ։

ՔԿ-ի հաղորդմամբ՝ երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ «առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը»։

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 320 մլն դրամը։ Քննությունը շարունակվում է։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ