ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է սնանկության կառավարչի կողմից առերևույթ անօրինական գործողությունների և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը։
Նախաքննության ընթացքում իրականացված բազմակողմանի քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված 595 միլիոն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
Քննչական կոմիտեն նշում է, որ վարույթի նախաքննությունը դեռ շարունակվում է։