ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում տնտեսվարող սուբյեկտը վերականգնել է պետությանը պատճառված 1 միլիարդ 46 միլիոն 189 հազար 556 դրամ վնասը։
ՔԿ-ի տեղեկացմամբ՝ նախաքննության ընթացքում իրականացվել են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ, ինչի արդյունքում ամբողջությամբ վերադարձվել է առանձնապես խոշոր չափերի գումարը։
Նախաքննությունը շարունակվում է։
📌 Ծանուցում. Հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
													 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								