USD382.62EUR445.68RUB4.7923

Վերականգնվում են Սրվեգի վանական համալիրը և Սուրբ Նիկոլայ Հրաշագործի եկեղեցին

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել են երկու եզակի պատմական հուշարձանների վերականգնման և ամրացման աշխատանքները, որոնք գտնվում էին փլուզման եզրին։

📍 Տավուշի մարզ, Այգեհովիտ գյուղի մոտակայք — վերականգնվում է Սրվեգի 13-րդ դարի միջնադարյան վանական համալիրը, որը կարևոր հուշարձան է ոչ միայն իր ճարտարապետական լուծումներով, այլև պատմամշակութային արժեքով։ Վերջին տարիներին կառույցը լուրջ վնասումներ էր կրել՝ պայմանավորված բնական երևույթներով և ժամանակի ազդեցությամբ։

📍 Լոռու մարզ, Ամրակից գյուղ — սկսվել են նաև Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ռուսական ուղղափառ եկեղեցու վերականգնման աշխատանքները։ Եկեղեցին կառուցվել է 1840-ական թվականներին և առանձնանում է XIX դարի ռուսական եկեղեցական ճարտարապետությանը բնորոշ ոճով։

Աշխատանքները ներառում են կառույցների ամրացում, տանիքի վերականգնում, պատերի կոնսերվացիա և տարածքների բարեկարգում։

🔹 Նախագիծը նպատակ ունի պահպանել Հայաստանի պատմական և հոգևոր ժառանգության կարևոր կոթողները, ապահովելով դրանց անվտանգությունն ու հասանելիությունը ապագա սերունդների համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ