Հոկտեմբերի 1-ից սկսած՝ Ռուսաստանից Հայաստան իրականացվող բեռնափոխադրումների համար Վերին Լարսի անցակետում կգործի ժամանման օրվա և ժամի պարտադիր ամրագրում։
Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ անցաթուղթ ստանալու համար ինչպես օտարերկրյա, այնպես էլ հայ փոխադրողները պետք է նախապես գրանցվեն առցանց հարթակում։ Գրանցման գործընթացը ներառում է էլեկտրոնային փոստի և հեռախոսահամարի հաստատում, ինչպես նաև տրանսպորտային միջոցի քարտի ստեղծում՝ համապատասխան փաստաթղթի պատճենով։
Հաստատում ստանալուց հետո փոխադրողները կկարողանան անցնել սահմանը միայն ամրագրված օրվա և ժամի ընթացքում։